Արտաքին 5 տարի առաջ - 11:45 12-05-2021

Իսրայելի 5 քաղաքացի զոհ է դարձել Գազայի հատվածից գնդակոծության արդյունքում

Իսրայելի 5 քաղաքացի Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվող հրթիռային հարվածների զոհ է դարձել: Հրթիռակոծությունը շարունակվում է մայիսի 10-ից: Այս մասին հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայության ղեկավար Յոնաթան Կոնրիկուսը:

Զոհված քաղաքացիները խաղաղ բնակիչներ են եղել: Նրանցից երկուսը զոհվել են Լոդ քաղաքում, երկուսը՝ Աշկելոնում, մեկը՝ Ռիշոն լե Ցիոնում:

Կոնրիկուսը նշել է, որ վիրավորվել է Իսրայելի ավելի քան 200 քաղաքացի:

Նա նաև ավելացրել է, որ հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը շարունակում է գործել բարձր արդյունավետությամբ՝ ոչնչացնելով պաղեստինյան ռազմական հրթիռների մեծ մասը:

Մինչ այդ իսրայելական բանակը հայտարարել էր «Համասի» հետախուզության առանցքային դեմքերին վերացնելու մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Համաս» արմատական ​​շարժման «Իզադին ալ Քասամ ջոկատները» գրոհային թևն ավելի քան 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան