Արտաքին 5 տարի առաջ - 23:45 11-05-2021

Հարևանները պատմել են Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Կազանի դպրոցում հրաձգություն իրականացրած Իլնազ Գալյավիևի հարևանները պատմել են նրա վարքագծի մասին:

Տեղի բնակչուհիներից մեկի խոսքով՝ Գալյավիևն խելացի և հանգիստ մարդ է թվացել։

«Այնպես չի եղել, որ նա երբևէ գոռա դեռահասների հետ շփվելիս։ Հանգիստ է եղել», -ասում է նա։

Ընդ որում, նաև նշվում է, որ վերջին ժամանակներս Գալյավիևը կոպիտ է եղել հարևանների նկատմամբ և սկսել է իրեն ագրեսիվ պահել:

Տան բնակիչներից մեկը բողոքել է երիտասարդին հոր պահվածք համար, ինչի արդյունքում նրանց միջև վեճ է ծագել։

«Մի օր հարևանները լսել են Իլյնազի և մեկ այլ տղամարդու վեճի ձայները,ամենայն հավանականությամբ դա հայր է եղել: Նրանք վիճում էին թաթարերենով։ Այնուհետև լսվեցին հարվածների ձայներ, կարծես ծեծկռտուք էր տեղի ունենում»,- ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մինչև վերջերս Գալյավիևն ապրել է ծնողների և ավագ եղբոր հետ, սակայն այս տարի նրանք առանձնացել են:

«Այնպիսի տպավորություն է, որ նա ոչ ադեկվատ է եղել, և այդ պատճառով հարազատները որոշել են նրան դուրս հանել»,- հայտնում է բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Կազանի Ֆայզի փողոցում գտնվող թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Ներկայումս հաստատվել է ինը մարդու մահ, 21-ը՝ վիրավորվել ։ 19-ամյա հարձակվող Իլնազ Գալիևը ձերբակալվել է։ Ռուսաստանի ՔԿ թիվ 175 վարժարանի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել զանգվածային սպանության համար։

Դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը մայիսի 12-ը հայտարարել Է սգո օր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող