Արտաքին 5 տարի առաջ - 17:49 11-05-2021

Կազանի հրաձիգ Գալյավևը զենքով վախեցրել է մորը. «Ես որս եմ անելու»

Կազանի 19-ամյա բնակիչ, իր նախկին դպրոցի աշակերտներ վրա կրակած Իլնազ Գալյաևի մայրը, քննիչներին իր առաջին վկայությունն է տվել:

Ինչպես հայտնում է Life Shot-ը, կինը նշել է, որ գաղափար չի ունեցել որդու հանցավոր ծրագրերի մասին: Ինչ վերաբերում է զենքին, որը նա ձեռք է բերել ողբերգությունից երկու շաբաթ առաջ, ապա դա նրա համար գաղտնիք չէր․ թեև դեմ է եղել, բայց ոչինչ անել չի հաջողվել: Կինը բողոքել է քննիչներին, որ իր որդին զենք գնելու նպատակի մասին հարցումներն անպատասխան է թողել։

«Մի խառնվի, ես որս եմ անելու», - որդու այս խոսքերն է մեջբերել կինը:

Կրակողի հայրը նախկինում իրավապահներին ասել էր, որ ինքը գաղափար անգամ չի ունեցել որդու հանցավոր մտադրությունների մասին: Նույնն են ասել նաև տղայի նախկին դասընկերները։ Բոլորը նրան հիշում են որպես լռակյաց, ոչ կոնֆլիկտային և խաղաղ տղայի։

Դպրոցի վրա հարձակվելուց անմիջապես առաջ, Գալյավևը մի քանի գրառում է տեղադրել սոցցանցում, որում նա իրեն աստված է հռչակել և հայտնել «բիոաղբ սպանելու» մտադրությունը: Նա ձերբակալությունից հետո ևս հայտարարել է իր «աստվածային ճակատագրի» մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»