Ներքին 5 տարի առաջ - 14:42 11-05-2021

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց:

Փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել՝ հաշվի առնելով առողջական վիճակի պատճառով իր պաշտպանյալի բացակայությունը, խնդրեց հաջորդ հանդիպումը նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ՝ Գևորգյանի ամբուլատոր բուժման հետ կապված:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդնանյանն էլ հայտնեց, որ իր պաշտպանյալը մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ օրենսդրությունը մասնակիցների համար հավասար իրավունքներ է ենթադրում: Այս կապակցությամբ փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել նույնիսկ ավելի ուշ ժամկետով` առնվազն հունիսի 19-ին, որպեսզի գործընթացը չխանգարի նախընտրական արշավին մասնակցությանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկություններ չուներ Էրիկ Ալեքսանյանի միջնորդության վերաբերյալ, սակայն նա բազմաթիվ առարկություններ ուներ Արամ Վարդևանյանի միջնորդության դեմ: Դատախազի կարծիքով՝ այն հիմնավորված չէ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ ինքը մասնակցելու է դատավորների վերապատրաստման դասընթացների, ուստի նիստը հետաձգվում է: Միևնույն ժամանակ, նա հայտարարեց, որ Արամ Վարդևանյանը չի ներկայացրել միջնորդության հիմնավորված ապացույցներ: Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»