Ավելին 5 տարի առաջ - 15:03 11-05-2021

Project LA-ը Գյումրիում երգի պրեմիերա կունենա

Առաջին անգամ Project LA-ը դուրս է գալիս Երևանի սահմաններից և հունիսի 5–ին համերգ կունենա Գյումրու դրամատիկական թատրոնում։

Այս մասին հաղորդում է Tert.am Life–ը, որը զրուցել է խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանի հետ:

Պրոդյուսերի խոսքով՝ ամեն համերգի համար անհատական երգացանկ է կազմվում՝ հաշվի առնելով վայրը, հանդիսատեսի հետաքրքրությունները․ «Աշխատում ենք նոր երգերի վրա։ Գյումրիում առաջին անգամ կներկայացնենք դրանցից մեկը։ Այս դեպքում ավելի շատ կհնչեն հայ պոետների հիման վրա գրված երգերը, անգլերեն երգերը կլինեն ավելի քիչ։ Անպայման կհնչի «Ռեքվիեմ»–ը, որը շատ արդիական է»։

Խումբը ժամանակ առ ժամանակ ակումբային համերգներ է ունենում Երևանում, սակայն արդեն ժամանակն է նաև մեծ մենահամերգի։ Սուրենն ասաց, որ աշխատում են այդ ուղղությամբ, առայժմ ժամկետներ նշել դժվարացավ, սակայն նախնական տվյալներով, աշնանը կունենան մենահամերգ, քանի որ առաջարկները շատ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան