Արտաքին 5 տարի առաջ - 12:35 11-05-2021

ԱՄՆ զինվորականները ոչնչացնում են տեխնիկայի մի մասը՝ լքելով Աֆղանստանը

Ամերիկացի զինվորականները, Աֆղանստանից հեռանալով, ոչնչացնում են տեխնիկայի մի մասը, որն իրենց հետ չեն տանելու ԱՄՆ-ում իրենց մշտական տեղակայման վայրեր կամ աֆղանական բանակին չեն տալու: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ գաղտնի սարքավորումների մեծ մասը կրկին հետ է ուղարկվելու ԱՄՆ: Միաժամանակ որոշ տեխնիկա՝ ուղղաթիռներ, փոխադրամիջոցներ, զինամթերք, զենք և մի քանի ռազմական հենակետեր, ԱՄՆ զինված ուժերը փոխանցելու են Աֆղանստանին:

Այն սարքավորումները, որոնք այլևս ենթակա չեն նորոգման կամ ԱՄՆ չեն ուղարկվելու, վերացվելու են: Գործակալության խոսքով, դա արվելու է, որպեսզի սարքավորումները չհայտնվեն երկրում գործող ահաբեկիչների ձեռքում: Այս պահին արդեն ոչնչացվել է 1.3 հազար միավոր սարքավորում:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին եվրոպացի դաշնակիցները ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որպեսզի նրանք ժամանակ ունենան լքելու երկիրը: Չնայած Վաշինգտոնի աջակցությանը՝ առանձին երկրներ նախազգուշացրել են, որ մինչև սահմանված ժամկետը չեն կարողանա լքել հանրապետությունը և խնդրել են հուլիսի 4-ից հետո լքել ԱՄՆ զինված ուժերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում