Ներքին 5 տարի առաջ - 10:05 11-05-2021

200 միլիոն դոլարի ներդրումային սոց. ծրագիր` բնակարանաշինության մեջ

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում գործադիրը հաստատելու է ներդրումային խոշոր մի ծրագիր, որն իրականացնում է «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերությունը։ Ընկերությունը արդեն իսկ հանքարդյունաբերության ոլորտում կատարել է 8 միլիարդ ՀՀ դրամի ներդրումներ և պատրաստվում է ևս մոտ 4 միլիարդ ՀՀ դրամի ներդրում կատարել: Ներդրումներով նախատեսվում է ձեռք բերել հանքարդյունաբերության համար տեխնիկա՝ ամբարձիչներ, կռունկներ, շինարարական տեխնիկա՝ բուլդոզերներ, բետոնախառնիչներ։ Նախատեսվում է ստեղծել մոտ 40-60 աշխատատեղ՝ միջինը 200-ից 300 հազար ՀՀ դրամ աշխատավարձով։

Առաջիկայում ընկերությունը պատրաստվում է իրականացնել նաև «Քանաքեռ բնակելի համալիր» բնակելի թաղամասի շինարարությունը։ Սա բացառիկ հնարավորություն է գնել բնակարան Երևանում՝ քառակուսի մետրն ընդամենը $650 արժեքով, և ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև մասնակցել զինծառայողների ու պաշտպանության նախարարության աշխատակիցների համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի