Արտաքին 5 տարի առաջ - 19:14 10-05-2021

ԵՄ-ն չի երկարաձգել պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը AstraZeneca-ի հետ

Եվրամիությունը, որը պատրաստվում է դատի տալ AstraZeneca-ին, որոշում է կայացրել հունիս ամսից չերկարաձգել պայմանագիրը դեղագործական կազմակերպության հետ`Covid-19-ի պատվաստանյութերը մատակարարելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ ներքին առևտրի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը։

Եվրահանձնաժողովը AstraZeneca-ին մեղադրում է պատվաստանյութերի մատակարարման իր պարտավորությունները չկատարելու մեջ: Առաջին եռամսյակում պատվաստանյութի միայն 30 միլիոն չափաբաժին է մատակարարվել ԵՄ-ին՝ սպասված 120 միլիոնի փոխարեն, իսկ երկրորդ եռամսյակում՝ 70 միլիոն՝ նախատեսված 180 միլիոնի փոխարեն։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը հաստատել է BioNTech-Pfizer ընկերությունների հետ պայմանագիրը 2021-2023 թվականներին կորոնավիրուսի պատվաստանյութի ևս 1.8 միլիարդ չափաբաժնի մատակարարման վերաբերյալ, որի կեսը երաշխավորված մատակարարում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան