Ներքին 5 տարի առաջ - 17:15 10-05-2021

Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիում հրատարակված գրքերն ու ամսագրերը

Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 10-ին գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։ Ներկայացվեցին Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Շուշիի հրատարակությունները։

Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակցուհի Արմինե Մկրտչյանն ասաց, որ ցուցադրվում է պահոցի մի փոքր մասը՝ 100 անուն գիրք և վեցը պարբերական՝ լրագիր և ամսագիր: «Ցուցահանդեսի նպատակը հանրությանը Շուշիում գործած տպարաններն ու այդ տպարաններում հրատարակված գրականությունը ներկայացնելն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Շուշին հատկապես 19-րդ դարում հզոր քաղաք է եղել՝ հարուստ մշակութային, հոգևոր արժեքներով: Արցախցին միայն հերոսական ոգով աչքի չի ընկել, այլև հոգևոր կյանքի, գրի ու գրականության նկատմամբ տածած սիրով, կրթալուսավորչական և հրատարակչական գործունեությամբ»,-շեշտեց Ա. Մկրտչյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան