Ներքին 5 տարի առաջ - 16:02 10-05-2021

Դատական համակարգն ինքը պայքարում է դատական համակարգի անկախության և արդարության համար. Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատգամավորների հարցին պատասխանելիս ասել է,- «ՀՀ-ում ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել, ԲԴԽ նախագահին մեղադրանք է առաջադրվել, և ԲԴԽ-ն իր որոշմամբ նրա լիազորություններն օրենքով սահմանված ձևով կասեցրել է: Ամենակարևոր փաստը՝ ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործի հարուցումը, ըստ էության, կապ ունի հենց դատական համակարգի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ իրադրություն ունենք 2021 թ. ՀՀ-ում: Դատական համակարգը, ըստ էության, հասել է նրան, որ դատական համակարգի բարձր օղակներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել»:

Նրա խոսքով սա ցույց է տալիս, որ իրենք հասել են կարևոր նպատակի. դատական համակարգն ինքը պայքարում է դատական համակարգի անկախության և արդարության համար:

Ն. Փաշինյանի փոխանցմամբ, երբ իշխանությունն ու կառավարությունն են պայքարում դատական համակարգի համար, պարզ է դրա արդյունքը:

«ՀՀ պատմության մեջ երբեք այս բարձր ամբիոններից չի պակասել հայտարարությունները, թե կբռնեն, անկախ դատական համակարգը կանկախացնեն: Բայց այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԲԴԽ նախագահը գործով մեղադրյալ է»,- ասաց Փաշինյանը և հավելելեց, որ այդ քրեական գործը նախաձեռնել են հենց դատական համակարգից:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև արդարադատության ոլորտի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների մասին. «Օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունը եղել է այն, որ հենց դատական համակարգի ներսում կարողանանք հարուցել ինքնամաքրման պրոցես»:

Ն. Փաշինյանը կարևորեց դատական համակարգում շարունակական բարեփոխումները: «Մենք ոչ թե ավարտել ենք աշխատանքը, այլ պետք է մեր արածի արդյունքները նկատենք: Եվ մենք, այո, շատ կարևոր արդյունքներ այդ ոլորտում ունենք»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով