Ներքին 5 տարի առաջ - 13:21 10-05-2021

Երեկվա ձյունն անոմալիա է. Գ. Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ գիշերվա ձյունն աննախադեպ երեւույթ չէր, ու այնպես չէ, որ սա առաջին դեպքն էր մեր երկրի տարածքում:

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաեւ ձեւավորվել է ձնածածկույթ։ Ըստ hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ այս երեւույթի պատճառը Սեւ ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։

«Անոմալիա է, բնականաբար, հազվադեպ դիտվող երեւույթ, բայց աննախադեպ չէ: Եթե վերցնենք 10 տարվա կտրվածքով, ապա 10 տարին մեկ անգամ կարող է լինել նման բան: Մենք ունեցել ենք տարիներ, որ նման երեւույթ եղել է տարվա այս ժամանակահատվածում: Ավելին՝ 1985 թվականի հունիսի 20-ին հանրապետության բոլոր լեռնային շրջաններում տեղումներ են եղել, շատ ավելի ուժեղ, քան այս գիշեր տեղացած ձյունն էր»,- ասաց Սուրենյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի էլ մոտավորապես այս ժամանակահատվածում լեռնային շրջաններում ձյուն էր տեղացել, բայց պրոցեսը շատ ավելի թույլ էր, պարզապես այս տարի ավելի մասշտաբային է: «Անցած տարվանը շատ ավելի լոկալ էր, իսկ այս տարի՝ ավելի մասշտաբային: Գրեթե բոլոր մարզերի այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա, ձյուն է տեղացել»,- ասաց նա:

Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում` -3, Տաշիրում, Գյումրիում և Արթիկում՝ 0 աստիճան։

Հարցին, թե ընդհանուր առմամբ մայիսն ինչպիսի՞ն է լինելու, մասնագետը պատասխանեց. «Այսօրվանից տեղումները դադարում են, առաջիկա 4-5 օրերին կունենանք կայուն եղանակ, բայց դրանից հետո՝ մինչեւ ամսվա վերջ, ժամանակ առ ժամանակ ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ կլինեն: Մայիսը խոնավ ամիս է: Անկայուն եղանակը դեռեւս կպահպանվի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան