Արտաքին 5 տարի առաջ - 11:45 10-05-2021

Երուսաղեմում բախումների արդյունքում տուժել են հարյուրավոր պաղեստինցիներ

«Կարմիր խաչի» և «Կարմիր կիսալուսնի» միջազգային կազմակերպությունները հայտնել են, որ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում իսրայելական ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել են հարյուրավոր պաղեստինցիներ: Նրանցից 50-ը հայտնվել են հիվանդանոցներում:

Արևելյան Երուսաղեմում բախումներն արդեն շարունակվում են մի քանի օր: Ընդհանուր առմամբ վիրավորվել է մոտ 300 պաղեստինցի: Իսրայելի ոստիկանությունը կիրառում է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Ի պատասխան՝ արաբ երիտասարդները քարեր են նետում ոստիկանների վրա:

Ոստիկանության գլխավոր տեսուչ Յակով Շաբթայը որոշել է փակել հրեաների մուտքը դեպի Տաճարի լեռ՝ Երուսաղեմի արաբական թաղամասում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված:

Ընդ որում՝ դեռևս չի չեղարկվել այսօր երեկոյան նախատեսված՝ Երուղաղեմի օրվան նվիրված դրոշներով շքերթը, թեև երթուղին անցնում է Սիքեմի դարպասով, որն անկարգությունների կենտրոններից մեկն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»