Ավելին 5 տարի առաջ - 18:22 09-05-2021

Մայքլ Ջորդանի 1983 թվականի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային 1.38 միլիոն դոլարով

ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ ռեկորդային գումարով վաճառվել է NBA-ի բազմակի և օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Մայքլ Ջորդանի մարզաշապիկը:

Ըստ USA Today-ի՝ վաճառքը կատարվել է 1.38 միլիոն դոլարով:

Այսպիսով, մարզաշապիկը, որով Ջորդանը մասնակցել է 1982-83 թվականներին Հյուսիսային Կարոլինայի համալսարանում անցկացվող մրցաշարին, դարձել է բասկետբոլիստի՝ աճուրդներում վաճառված ամենաթանկ իրը:

Նախկինում Sotheby’s աճուրդում պատմության մեջ ամենաթանկ գնով՝ 1.8 միլիոն դոլարով, վաճառվել էր Քանյե Վեսթի Yeezy ապրանքանիշի առաջին մարզակոշիկը :

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով