Ներքին 5 տարի առաջ - 13:14 08-05-2021

Ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է կատարվել. Սասուն Միքայելյան

Այսօր`մայիսի 8-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, խոսելով Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին, ասել է, որ մի ժամանակ էլ շատերը չէին պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է:

Հարցին, թե պատերազմից հետո շատ շահարկումներ եղան Շուշիի հետ կապված, որ իրականում մենք կարող էինք պայքարել եւ չհանձնել Շուշին, եւ որն է իրականությունը այստեղ, Սասուն Միքայելյանն ասաց, որ այս պատերազմը ուրիշ բնույթ ուներ եւ հստակ դիրքորոշում այս հարցին պետք է տան իրավապահ մարմինները. «Որ կարողանանք հասկանալ՝ ինչ է կատարվել, լուսաբանեն, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել: Ես չեմ ուզում հիմա դրանց մեջ մտնել, ոչ էլ կարող եմ պատասխան տալ»:

Ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, թե այս իշխանությունն է հողերը տվել, թրքասեր են, հողատու են և նման այլ որակումներին ԵԿՄ նախագահն արձագանքեց՝ չի ուզում այսօր քաղաքականության մեջ մտել, որովհետև քննություն է գնում, իրեն իրավունք չի վերապահում հայտարարություններ անել, քանի ամեն ինչ չի պարզվել, արդարությունը միշտ պիտի հաղթի: «Եթե դա չարվի, մենք չենք կարող համախմբվել, որ ժողովուրդը հասկանա` ինչ է կատարվել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով