Արտաքին 5 տարի առաջ - 12:35 08-05-2021

ԱՄՆ-ում իրանցու դեմ մեղադրանք է առաջադրվել

Տեխասում երդվյալ ատենակալներն Իրանի քաղաքացի Մեհրդադ Անսարիին մեղավոր են ճանաչել ռազմական տեխնոլոգիաների արտահանման մեջ: Դատավորները համարում են, որ նա ԱՄՆ-ից ստացել և արտահանել է ռազմական տեխնիկայի համար կիրառելի պահեստամասեր:

Անսարին տրանսպորտային ընկերության սեփականատերն է։ Քննության վարկածով, նա օգնել է հանցակիցներին տեղափոխել դետալներ և այլ բաղադրիչներ, որոնք կարելի է օգտագործել միջուկային զենքի ստեղծման, հրթիռների և ռադիոխանգարիչների արտադրությամբ զբաղվող սարքերի պատրաստման ժամանակ:

4 տարվա ընթացքում «չարագործներին» հաջողվել է ձեռք բերել 2,6 մլն դոլարի ապրանք։ Նրանց մատակարարներն են 63 ընկերություններ: Եվ ոչ ոք գնորդներից արտահանման լիցենզիա չի խնդրել։

Անսարիի դատավճիռը կայացվելու է սեպտեմբերի 1-ին։ Նրան սպառնում է երկար տարիների ազատազրկում։ Մինչեւ 20 տարի նա կարող է ազատազրկվել՝ Իրանի հետ առևտրի մասին դրույթները խախտելու համար։ Եվս տաս տարի՝ խարդախության, իսկ կեղծ վկայության յուրաքանչյուր դրվագի համար ավելացվում է ևս հինգ տարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով