Արտաքին 5 տարի առաջ - 18:14 07-05-2021

Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․ Bloomberg

Ըստermenihaber.am-ի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 11-ին կայցելի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջամալ Խաշոկջին:

Չավուշօղլուի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզի հեռախոսազրույցից և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակության՝ Կահիրե կատարած այցից հետո:

Կայքը նշում է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել հարաբերությունները Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ՝ Լիբիայում և Սիրիայում հակամարտությունները մեղմելու, ինչպես նաև լարվածությունը վերացնելու համար, որը խոչընդոտում է տարածաշրջանային առևտրին և էներգառեսուրսների որոնման աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»