Արտաքին 5 տարի առաջ - 16:00 07-05-2021

Ալիևը Շուշին հայտարարել Է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 7-ին կարգադրություն Է ստորագրել, որի համաձայն Շուշա քաղաքը հայտարարվում է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք:

«Շուշա քաղաքը հայտարարել Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»,- նշված Է փաստաթղթում:

Լեռնային Ղարաբաղում գտնվող Շուշին մշակութային մայրաքաղաք անվանելու որոշումը պայմանավորված էր «Շուշի քաղաքի պատմական նկարագրի վերականգնման, նրա երբեմնի փառքի վերադարձի և ավանդական բովանդակալից մշակութային կյանքի վերականգնման, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ադրբեջանի բազմադարյա հարուստ մշակույթի վառ մարգարիտի, նրա ճարտարապետական և քաղաքաշինական արվեստի քարոզչության անհրաժեշտությամբ»:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 10-ից հրադադարի մասին համատեղ հայտարարություն են ընդունել: Արդյունքում ռուս խաղաղապահներն ուղարկվեցին Ղարաբաղյան տարածաշրջան։

Համաձայնագրին համապատասխան՝ Աղդամի շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նոյեմբերի 20-ին, Քելբաջարի շրջանը՝ նոյեմբերի 15-ին, իսկ Լաչինի շրջանը՝ դեկտեմբերի 1-ին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում պատմել են ղարաբաղյան կարգավորման դրական միտումների մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում