Արտաքին 5 տարի առաջ - 15:40 07-05-2021

Լուկաշենկոն հայտարարել Է Բելառուսում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրում COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութ ստեղծելու մասին:

Պետական առաջնորդը հիշեցրել է քննադատների վերջին հայտարարությունների մասին, որոնք վերաբերում էին Բելառուսի՝ իր սեփական պատվաստանյութն արտադրելու մտադրությանը:

Նախագահը նշել է, որ ոչ մի պատվաստանյութ չի կարող երաշխավորել վիրուսի մուտացիաների արդյունավետությունը: Նա հավելել է, որ Բելառուսն ունի պատվաստանյութեր, որոնք ստեղծվել են ռուսական տեխնոլոգիաներով:

«Իսկ վաղը մենք մեր պատվաստանյութը, որն արդեն փորձանոթում է, հարմարեցնելու ենք այն շտամին, որը մենք ունենալու ենք»,- ասել է Լուկաշենկոն։

Ապրիլի 1-ին Բելառուսի նախագահը 2021-2023 թվականներին կորոնավիրուսի դեմ բելառուսական պատվաստանյութի ստեղծման մասին հրամանագիր Է ստորագրել:

Ավելի վաղ Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը հայտարարել էր, որ հոկտեմբերին հանրապետությունը նախատեսում է գործարկել COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի ամբողջական արտադրական ցիկլը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով