Ներքին 5 տարի առաջ - 14:54 07-05-2021

Նախագահն ընդունել է Կոմանդոսի անունը կրող ՀԿ-ի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:

Վերջինս Հանրապետության նախագահին տեղեկացրել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի անվան նորաստեղծ կազմակերպության նպատակների և անելիքների, ինչպես նաև կազմակերպության առաջին համաժողովի մասին:

«Լեգենդար Կոմանդոսի ողջ կյանքն իսկապես հայրենիքն անմնացորդ նվիրվելու օրինակ էր, որից սերունդները կարող են հայրենասիրության ու արժանապատվության դասեր քաղել»,- ասել է նախագահը։

Ա․ Սարգսյանն այսօր նաև ուղերձ է հղել «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության առաջին համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես նշել է. «Այսօր դուք՝ գիտության, մշակույթի գործիչներդ, հոգևոր խավի ներկայացուցիչներդ, Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ընկերներդ հավաքվելով մեկտեղ, պարտք ունեք իրականություն դարձնել այն, ինչի մասին ընդհանուր գծերով խոսել էր մեր սիրելի Կոմանդոսն իր քաղաքական կտակում, պարտք ունեք ձեր գործունեությամբ հավատարիմ մնալ նրա ուղենիշներին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այդ կտակում Արկադի Տեր-Թադևոսյանը խոսել էր նախ և առաջ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի միավորվելու անհրաժեշտության մասին, ինչն արդիական է հատկապես մեր օրերում, հանուն համազգային և համապետական շահերի»:

Նախագահը հետագա հաջողություններ է մաղթել նորաստեղծ կազմակերպությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով