Ներքին 5 տարի առաջ - 17:56 06-05-2021

Տեղեկություններ կան զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգումների մասին և պահանջ է ներկայացվել, որ այդ ուղղությամբ արդարացի արձագանքներ լինեն. ՀՀ գլխավոր դատախազ

ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ պատերազմից հետո մեր գլխավոր խնդիրը մեղավոր անձանց բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելն է, բայց առաջնահերթությունը, իհարկե, հայ գերիների վերադարձն է:

Նա նաև նշել է, որ ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպումը նախաձեռնել է ռուս գործընկերը, բացի դրանից՝ պատերազմի առաջին օրից մշտապես կապի մեջ է եղել նրա հետ, քննարկվել բոլոր մտահոգիչ հարցերը:

Դավթյանն նաև շեշտել է, որ ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ հանդիպումներում ինքը մշտապես բարձրացրել է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանի կողմից չկատարման փաստը՝ նշելով, որ այդ կետի լիարժեք չկատարումը լուրջ ռիսկեր ու վտանգներ է պարունակում:

Դատախազի խոսքով՝ ուղիղ կապ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ չի եղել և չկա, բայց տեղեկությունները՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգումների մասին առկա են, և պահանջ է ներկայացվել, որ այդ ուղղությամբ արդարացի արձագանքներ լինեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի