Արտաքին 5 տարի առաջ - 16:19 06-05-2021

Թուրքիայի ԳՇ նախկին պետին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում

Ինչպես գրում է ermenihaber.am-ը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղի դեմ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Cumhurityet» թերթին տված հարցազրույցում հեղաշրջում իրականացնելու ակնարկներով հանդես գալու համար:

Նա մեղադրվում է ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու կամ հրահրելու հոդվածների հատկանիշներով։ Բաշբուղին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում:

Նշենք, որ Բաշբուղը 2021թ. հունվարի 4-ի իր այդ հարցազրույցում հետևյալ խոսքերն էր արտաբերել.

«Եթե 1960թ. մայիսի 25-ին Մենդերեսը (Թուրքիայի նախկին վարչապետ) հայտներ արտահերթ ընտրությունների անցկացման տարեթիվը, մեծ հավանականությամբ հնարավոր էր կանխել մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումը»:

Հիշեցնենք, որ Ալի Ադնան Էրթեքին Մենդերեսը Թուրքիայի վարչապետն էր 1950-1960թթ.: 1960թ. մայիսի 27-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ անց՝ 9 ամիս և 27 օր տևած դատավարությունից հետո (1961թ. սեպտեմբերի 17-ին) Մենդերեսը կախաղան բարձրացվեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»