Սպորտ 5 տարի առաջ - 11:29 06-05-2021

Հայ ըմբիշները տարբեր մեդալներ են նվաճել, այդ թվում՝ ոսկե

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մայիսի 4-5-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել Սուրակատ Ասիյատիլովի անվան միջազգային հուշամրցարը, որին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները։

Երկօրյա պայքարում չեմպիոն է դարձել 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, իսկ 55 կգ Գառնիկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 82 կգ Կարեն Խաչատրյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդգծել է, որ բոլոր տղաներն էլ ունակ էին մեդալ նվաճել։ Հաշվի առնելով կորոնավիրուսային երկարատև դադարը՝ նա գոհ է եղել բոլորի ելույթներից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում