Ավելին 5 տարի առաջ - 19:56 05-05-2021

Մալիից մի կին միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել

Մալիի քաղաքացի Հալիմե Սիսեն միանգամից ինը երեխա է ունեցել՝ հինգ աղջիկ և չորս տղա։ Այս մասին գրառում է կատարվել հանրապետության Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։:

Երկու շաբաթ Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում մնալուց հետո բժիշկները զննել են կնոջը և հայտարարել յոթ պտղի մասին, ինչից հետո Հալիմե Սիսեն, նախագահի հատուկ հրամանագրով, տեղափոխվել է Մարոկկո՝ Մալի Բա Նդաուի կլինիկա:

«Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը ուրախությամբ տեղեկացրել է, որ 2021 թ.-ի մայիսի 4-ին Հ. Սիսեն կեսարյան հատմամբ լույս աշխարհ է բերել ոչ թե յոթ, այլ ինը նորածնի: Նորածինները՝ հինգ աղջիկ և չորս տղա, և նրանց մայրը լավ են», - ասված է հայտարարության մեջ:

Նորածինների մայրը 25 տարեկան է։ Մի քանի շաբաթ անց Սիսեն և նրա երեխաները կվերադառնան Մալի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով