Արտաքին 5 տարի առաջ - 14:10 05-05-2021

Հնդկաստանի պատվիրակությունն ինքնամեկուսացել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառով

Հնդկաստանի պատվիրակությունը, որը Մեծ Բրիտանիա էր ժամանել Մեծ յոթնյակի գագաթնաժողովին մասնակցելու համար, որոշել է լիովին ինքնամեկուսանալ՝ պատվիրակության անդամներից երկուսի մոտ կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառով:

Ընդ որում՝ երեքշաբթի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյան Ջայշանկարի հետ: Սակայն բրիտանացի նախարարն առայժմ չի ինքնամեկուսանա, քանի որ Հնդկաստանի ներկայացուցչի թեստը բացասական արդյունք է ունեցել:

Հիշեցնենք, որ Լոնդոնում մայիսի 3-5-ը տեղի է ունենում Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի և զարգացման նախարարների հանդիպումը: Հնդկաստանը մասնակցում է իբրև հյուր: Իսկ հունիսին տեղի է ունենալու Մեծ յոթնյակի առաջնորդների գագաթնաժողովը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»