Ներքին 5 տարի առաջ - 13:05 05-05-2021

Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը: Նա նշել է, որ սպասված ու կարևոր է նոր օրենսգրքի ընդունումը և վստահություն հայտնել, որ այն մեր պետության քրեական քաղաքականությունը տեղափոխելու է որակական նոր փուլ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ընդամենը մի քանի կետով ներկայացնեմ բարեփոխումների հիմնական ուղղությունները.

Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց և հնարավորություն տալով անձին վերասոցիալականացնել՝ չմեկուսացնելով հասարակությունից։

Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:

Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:

Ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, համագործակցության վարույթը (վերջինս ավելի շուտ ուժի մեջ կմտնի` ապահովելով հնարավորինս շուտ նշված գործիքի կիրառումը):

Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները:

Քրեական օրենսգրքի նախագծին կցվել էր նաև գործող Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով ներդրվելու են համաձայնեցման և համագործակցության վարույթները: Այս վարույթներով հնարավորություն է տրվում՝ ընդունել մեղքը և բանակցել նշանակվող պատժի, հանցավոր ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված հարցերի շուրջ.

բացահայտել հանցագործությունները և դրա փոխարեն ակնկալել մեղմ պատիժ.

խնայել մի դեպքում նախաքննական մարմնի, մյուս դեպքում՝ դատարանի ռեսուրսները, նպաստել նրանց ծանրաբեռնվածության նվազմանը:

Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին, նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, բնականաբար, արդարադատության նախարարության ներգրավված աշխատակիցներին, որոնք մեծ ջանքեր են գործադրել նախագիծը մեր ռազմավարական մոտեցումներին առավել համապատասխանեցնելու և վերջնական տեսքի բերելու մասով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան