Արտաքին 5 տարի առաջ - 12:06 05-05-2021

Պենտագոնը զեկուցելու է ՉԹՕ-ների մասին հաղորդագրությունների վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը՝ ի դեմս հատուկ վերահսկիչ մարմնի, ուսումնասիրություն է անցկացնելու, որպեսզի պարզի, թե ինչպես է նախարարությունը մշակել հաղորդագրությունները չբացահայտված թռչող օբյեկտների մասին (ՉԹՕ), նշված է Պենտագոնի կայքում:

«Այդ գնահատման նպատակն է պարզել, թե ինչ միջոցներ է ձեռնարկել Պաշտպանության նախարարությունը չբացահայտված թռչող օբյեկտների հարցի հետ կապված: Գնահատման ընթացքի հետ մեկտեղ մենք կարող ենք վերանայել նպատակը…»,- ասել է Ռենդոլֆ Սթոունը՝ տիեզերական, հետախուզական ​​և ճարտարագիտական ​​վերահսկողության և գնահատման գծով գլխավոր տեսուչի օգնականը:

Ստուգումներն անցկացվելու են մայիսին և հունիսին, քանի որ ԱՄՆ Կոնգրեսն Ազգային հետախուզությունից և երկրի այլ պաշտպանական մարմիններից պահանջել է «ոչ գաղտնի» հաշվետվություններ տրամադրել ՉԹՕ-ների մասին:

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը 2020 թ. օգոստոսին հայտարարել էր ՉԹՕ-ների հետազոտության նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը զբաղվելու է չբացահայտված թռչող օբյեկտների հայտնաբերմամբ, վերլուծությամբ և դասակարգմամբ, որոնք կարող են սպառնալիք լինել ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում