Արտաքին 5 տարի առաջ - 19:17 04-05-2021

Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կփորձի կանխել եվրոպական խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության նիստից հետո կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ապագա զարգացումներին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան միջոցներ ձեռնարկելու է Բայդենի հայտարարությունից հետո որոշ եվրոպական երկրների խորհրդարանների օրակարգ բերվող ցեղասպանության բանաձևերի ընդունումը կանխելու համար, Չելիքը նշել է, որ իրենք արդեն խոսել են այն մասին, թե «իրավական ու քաղաքական տեսանկյունից ինչքան անհիմն է այդ որոշումը»:

«Դա տարածաշրջանային կարգավորումը խաթարող, հայկական սփյուռքի խաղաթուղթ հանդիսացող որոշում է: Ոչ ոքի ձեռքում չկան եղածը ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ պատմական ու իրավական փաստեր»,- Անկարայի ժխտողական թեզերն է պնդել Չելիքը:

Նա նաև նշել է, որ 1915-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Թուրքիան շատ ինքնավստահ դիրքորոշում ունի: Ըստ նրա՝ ցեղասպանության բանաձևերը Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական ճնշման գործիքներ են:

«Այդ գործիքների դեմ, իհարկե, շարունակում ենք մեր դիվանագիտական ջանքերը: Շարունակելու ենք պայքարը եվրոպական երկրների խորհրդարանում հնարավոր նոր որոշումների ընդունումը կանխելու նպատակով»,- ընդգծել է Չելիքը:

Վերջինս չի ընդունել Թուրքիայում տարբեր ընդդիմադիր շրջանակների կողմից հնչեցվող մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ընդառաջ իրենց կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել որոշումը կանխելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի