Ներքին 5 տարի առաջ - 18:22 04-05-2021

Պատվաստվելու օրինակը վարակիչ է հանրության համար

Վերջին շրջանում հայտնի մարդիկ և պաշտոնյաները հանրայնացնում են կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստվելու փաստը՝ լուսանկարներով կամ տեսանյութերով: Որքանո՞վ է նրանց օրինակը վարակիչ մեր մյուս հայրենակիցների համար: Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ակտիվություն նկատվում է:

«Այսօր, օրինակ, նախարարի առաջին մարզային այցն էր, Արագածոտնի մարզ գնացինք, բավականին ակտիվ էր, Երևանում էլ ակտիվություն կա: Հիմա մարզային այցեր ենք անում՝ իրավիճակն ավելի լավ գնահատելու, խնդիրներին տեղում ծանոթանալու համար, հարցերին պատասխանելու հնարավորություն ենք ստեղծում: Եթե առաջին օրերի հետ համեմատենք, թեկուզ առաջին 5-6 օրերի հետ, դրանից հետո ակտիվությունը միանշանակ տեսանելի է»,- ասաց Խաչատրյանը:

Մեր հարցին, թե Հայաստանում քանի՞ պատվաստված քաղաքացի կա, Առողջապահության նախարարի խոսնակը պատասխանեց.

«Հայաստանում պատվաստումների մեկնարկից՝ մայիսի 3-ը ներառյալ, 4786 պատվաստում է իրականացվել: Մարդիկ եթե ռիսկ են տեսնում պատվաստվելու մեջ, տեսնում են, եթե պաշտոնյան դիմում է այդ ենթադրյալ ռիսկին, ապա այդքան էլ ռիսկի մասին չէ խոսքը»:

Ապրիլի 26-ին ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր 2200 քաղաքացի, ստացվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվողների թիվն աճել է 2586-ով: Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ պատվաստվողների թվի աճի վրա ազդել է նաև «AstraZeneca»-ով պատվաստման ազատականացումը: Սկզբնական շրջանում որոշվել էր, որ «AstraZeneca»-ով կարող են պատվաստվել միայն 55-ից բարձր տարիքային խմբի ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները, հետո հայտարարվեց, որ ցանկության դեպքում «AstraZeneca»-ով պատվաստվելու հնարավորություն կստանան նաև 18-54 տարեկան քաղաքացիները, որոնք ռիսկային խմբում չեն:

Հռիփսիմե Խաչատրյանը նաև նշեց, որ արդեն ՀՀ-ում է կորոնավիրուսի դեմ չինական «Կորոնավակ» պատվաստանյութը, որը, սակայն, դեռևս չի հասել պոլիկլինիկաներ: Դրա օգտագործումը ևս ազատականացված է լինելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում