Արտաքին 5 տարի առաջ - 17:45 04-05-2021

Աճել են ԱՄՆ-ի սահմանին անօրինական միգրանտների ձերբակալության դեպքերը

CNN-ը, վկայակոչելով կառավարության նախնական տվյալները, հայտնում է, որ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ապրիլին Մեքսիկայի հետ սահմանին օրական բերման է ենթարկել գրեթե 6000 անօրինական ներգաղթյալի:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, մարտին ամերիկացի սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին օրական բերման էին ենթարկում մոտ 5,5 հազար անօրինական ներգաղթյալների: Միևնույն ժամանակ, ինչպես հեռուստաընկերությանը հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչը, ամեն օր շուրջ 1,5 հազար մարդ խուսափում է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ հանդիպումից, չնայած սահմանային ծառայությունը նրանց գրանցում է տեխնիկական միջոցներով:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր նախագահության սկզբում թուլացրել էր Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ներգաղթի նախաձեռնություններն ու սահմանափակումները: Օգնության ակնկալիքով հազարավոր միգրանտներ փորձել էին մուտք գործել ԱՄՆ՝ հարավային սահմանին ստեղծելով ճգնաժամային իրավիճակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով