Արտաքին 5 տարի առաջ - 16:34 04-05-2021

Ֆրանսիացի դերասանի՝ Էրդողանին ուղղված նամակը դարձել է թուրքական քարոզչության առարկա

Ermenihaber.am-ը գրում է, որ ֆրանսիացի դերասան, հումորիստ Դեդոնե Մ' Բալան նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում։

Նամակում դերասանը պնդում է, որ այլևս իրեն անվտանգ չի զգում Ֆրանսիայում և ցանկանում է ապրել Թուրքիայում։ Ըստ նրա՝ Ֆրանսիայում նա ենթարկվում է խտրականության և անարդարության։

Ուշագրավ է, որ թուրքական և ադրբեջանական քարոզչամքենաներն ակտիվորեն լուսաբանում են ֆրանսիացի դերասանի նամակը՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ իբր Թուրքիայում գործում է հանդուրժողականություն, արդարություն և մարդիկ խտրականության չեն ենթարկվում։

Ըստ թուրքական աղբյուրների՝ դերասանը Ֆրանսիայում ենթարկվել է ճնշումների այն բանից հետո, երբ քննադատել է Իսրայելի վարած քաղաքականությունը Պաղեստինի հարցում։ Դերասանի նամակը հիմնականում լուսաբանել են էրդողանամետ և ալիևամետ լրատվամիջոցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում