Ներքին 5 տարի առաջ - 15:10 04-05-2021

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատը հետաձգվել է

Այսօրվա նիստը հետաձգվել և նշանակվել է մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին,քանի որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։

Նշենք, որ այսօրվա նիստին Քոչարյանն ու Գևորգյանը ներկա չէին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ եթե դատարանը գտնի, որ իր պաշտպանյալի ներկայությունը պարտադիր է, ինքը 10 րոպե ընդմիջում կխնդրի, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան գա։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն իրենց համար բացատրելի չէ։

Բաղդասարյանն ասաց, որ ստացել են Էրիկ Ալեքսանյանի դիմումը, բժշկական փաստաթուղթը, դրա հիման վրա գտնում են, որ Արմեն Գևորգյանի բացակայությունը հարգելի է։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը և տեղեկանք է ներկայացրել առ այն, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։

Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց։ Այն կկայանա մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»