Արտաքին 5 տարի առաջ - 14:05 04-05-2021

Կիպրոսի նախագահն անհավանական է համարել Թուրքիայի առաջարկած լուծման տարբերակը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը: Անաստասիադիսի խոսքով, այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով:

Ըստ Կիպրոսի նախագահի՝ այս տարբերակը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է, և դրա կիրառման ամենափոքր հավանականությունն անգամ չի կարող լինել:

«Մենք հերթական անգամ ականատես եղանք Թուրքիայի ապակառուցողականությանն ու նոր Օսմանյան կայսրության երազողների հանդգնությանը: Ժնևյան ոչ պաշտոնական գագաթնաժողովին Թուրքիան ու Կիպրոսի թուրքական ղեկավարներն իրենց հռետորաբանության պատճառով ևս մեկ պատմական հնարավորություն կորցրեցին: Թուրքիայի այս ցանկությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլ նաև մարտահրավեր է Կիպրոսի հույներին»,- ասել է Կիպրոսի նախագահը:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանի իրենց հայտարարություններում մերժում են Կիպրոսի հարցը դաշնային կամ համատեղ պետություն ստեղծելու կամ մեկ այլ ճանապարհով լուծելու տարբերակները՝ առաջ քաշելով Կիպրոսում 2 առանձին պետություն հիմնելու գաղափարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան