Ներքին 5 տարի առաջ - 13:49 04-05-2021

Հայաստանում ինչպես չեն եղել ընտրություններ, այնպես էլ չեն լինելու․ Զարուհի Փոստանջյան

«Ծիրանի երկիր» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, արտահայտելով իր անձնական կարծիքը, շարունակում է պնդել, որ Հայաստանում ինչպես չեն եղել ընտրություններ, այնպես էլ չեն լինելու ապագայում:

Նրա խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանի տերերը, հիմնականում՝թուրքերը, ազդեցության լուրջ լծակներ ունեն Հայաստանի վրա», նրանք իրենց սեփական մարդիկ ունեն երկրի իշխանության մեջ եւ մոնիտորինգ են իրականացնում: «Այսպես կոչված ընտրությունները կազմակերպում են թուրքերը, ուստի պարզ է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենալու, ովքեր կունենան Ոստիկանություն եւ ցուցակներ: Այս գործընթացը պետք է այլ բնույթ կրի՝ ազգային-ազատագրական պայքարի բնույթ»,- հավելեց Փոստանջյանը:

Ակնկալվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով