Ներքին 5 տարի առաջ - 17:35 03-05-2021

Քանի դեռ Զարեհ Սինանյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ավերիչ ուղին՝ ծառայելով նրան, հայ համայնքը նրան չի ողջունի. ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին չի դատապարտել նախապատերազմական, պատերազմի օրերի և հետպատերազմյան ավերի համար, ինչը նշանակում է, որ նա մեղսակից է հայրենիքի ու ժողովրդի դավաճանությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բնականոնացման մասին, Փաշինյանն այս ձեւով ոչ միայն ուրանում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակը, այլեւ վտանգի տակ է դնում արդարության մեր պահանջը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ քանի դեռ Զարեհ Սինանյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ավերիչ ուղին՝ ծառայելով նրան, հայ համայնքը նրան չի ողջունի։

Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 2-10-ն այցելելու է Լոս Անջելես։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով