Ներքին 5 տարի առաջ - 16:04 03-05-2021

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և դեսպան Բոլատ Իմանբաևին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես, առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։

Քննարկվել են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները, նախանշվել դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ նիստերի ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

Դեսպան Բոլատ Իմանբաևը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկուստեք կարևորվել է Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն լիազոր դեսպանը պայմանավորվեցին՝ իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։ Համագործակցության ուղղությունների շուրջ քննարկումները և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին պարբերաբար կիրազեկենք հանրությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան