Ներքին 5 տարի առաջ - 15:06 03-05-2021

ՀՀ նախագահի տիկինն այցելել է Մատենադարան

Հայաստաբնի Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, տեղեկացել ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի ու նախագծերի մասին:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձ է եղել նաև ոլորտի խնդիրներին և առաջնահերթություններին: Նշվել է, որ Հայաստանում կա մի շարք մասնագիտությունների, մասնավորապես, ռեստավրատորների, միջնադարագետների, ցուցադրությունների համադրողների պահանջարկ, կարևորվել է մեր երկրում այս մասնագետների պատրաստման խնդիրը:

Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրել է նաև նոր հրատարակությունները, տեղեկացրել, որ ևս մեկ ալբոմ է հրատարակության պատրաստվում Արցախի և Ուտիքի միջնադարյան ձեռագրական ժառանգության մասին:

Տիկին Սարգսյանը կարևորել է Մատենադարանի դերը հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, աշխարհին այն ավելի տեսանելի դարձնելու գործում՝ իր կողմից ամենայն աջակցության պատրաստակամություն հայտնելով: Նա առանձնահատուկ ջերմությամբ է հիշել Մատենադարանում իր աշխատանքային տարիները և հատկապես այն ժամանակվա տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի նվիրված աշխատանքը:

Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Մատենադարանի ձեռագրատուն, ծանոթացել իր նախնիների՝ 19-րդ դարի հայտնի հասարակական գործիչներ, բանահավաքներ Արիստակես և Երեմիա Տևկանց եղբայրների ձեռագրերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում