Արտաքին 5 տարի առաջ - 18:36 14-03-2021

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԻՐԱՆԻ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԶԱԳԱՐԻ-ՌԱԹՔԼԻՖԻՆ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կոչ է արել Թեհրանին թույլատրելու Իրանի և Միացյալ թագավորության քաղաքացի Նազանին Զագարի-Ռաթքլիֆին լքել Իրանի տարածքը։ Վերջինս ավարտել է հանրապետության իշխանությունների դեմ դավադրության մասնակցելու մեղադրանքով հնգամյա ազատազրկման պատժի ժամկետը։

«Անընդունելի և անարդար է, որ Իրանը որոշել է շարունակել երկրորդ, խիստ կամայական գործը ընդդեմ Նազանին Զագարի-Ռաթքլիֆի: Իրանի կառավարությունը միտումնավոր կերպով նրան դաժան և անմարդկային փորձությունների է ենթարկում: Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ նրան աջակցելու համար», - ասվում է Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ։

2016-ին Thomson Reuters-ի աշխատակից Զագարի-Ռաթքլիֆը Իրանում դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման`գործող կառավարությունը տապալելու համար քաղաքական դավադրությանը մասնակցելու մեղադրանքով: 2017-ի աշնանը նրա դեմ նոր գործ է հարուցվել հակաիրանական քարոզչություն տարածելու մեղադրանքով: 2020 թ․ Իրանի դատական ​​իշխանությունները նրան նոր մեղադրանքներ են առաջադրել՝ լրտեսության կասկածանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում