Ավելին 5 տարի առաջ - 17:18 14-03-2021

ՏԱՍՆԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ՝ BIONTECH/PFIZER ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

BioNTech գերմանական բիոտեխնիկական ընկերությունը BioNTech / Pfizer կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունն արագացնելու համար 13 ֆիրմաների դաշինք է կազմել: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս: Դաշինքը ներառում է նաև Pfizer–ի որոշ մրցակիցների, օրինակ՝ Swiss Novartis, գերմանական Merck և France Sanofi ընկերությունները:

«BioNTech-ը վստահ է, որ դաշինքը թույլ կտա իրեն և Pfizer-ին 2021 թ․ հասնելու երկու միլիարդ դեղաչափ պատվաստանյութ արտադրելու նպատակին»,- գրում է թերթը:

Ենթադրվում է, որ նոր գործընկերները ներգրավված կլինեն դեղամիջոցի արտադրության բոլոր փուլերում: Դաշինքը արտադրելու է դեղամիջոցի ակտիվ նյութի գլոբալ մատակարարման մոտ կեսը, ինչը կկազմի պատվաստանյութերի 20%-ը։
Նախկինում հաղորդվել էր, որ BioNTech-ը և Pfizer-ը նախատեսում են արտադրել COVID-19 պատվաստանյութի մինչև երեք միլիարդ չափաբաժին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»