Արտաքին 5 տարի առաջ - 21:59 13-03-2021

ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԹԹՎԱԾՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ 6 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

Հորդանանում Ալ-Սոլտ քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի է ունեցել թթվածնի մատակարարման խափանում: Այդ մասին հայտնում է Petra գործակալությունը:

Երկրի առողջապահության նախարար Նազիր Օբեյդատը հայտնել է, որ միջադեպի արդյունքում վեց մարդ է մահացել:

Դրանից հետո նա հայտարարել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ուղարկել Հորդանանի վարչապետ Բիշար ալ-Խասաունին, քանի որ նա «բարոյապես պատասխանատու էր» կատարվածի համար:

Այնուհետև վարչապետը հայտարարել է, որ Առողջապահության նախարարության ղեկավարը հեռացված է աշխատանքից: Բացի այդ՝ աշխատանքից հեռացվել է այն հիվանդանոցի տնօրենը, որտեղ տեղի է ունեցել դեպքը:

Ավելի վաղ Մոսկվայի արվարձանում թթվածնի անջատման հետևանքով երեք մարդ էր մահացել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան