Արտաքին 5 տարի առաջ - 20:00 13-03-2021

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ Վրաստանի պատվաստված յոթ քաղաքացիներին կտրվի համապատասխան հավաստագիր։ Բոլոր պատվաստվածները կստանան բժշկական հաստատության կնիքով և ստորագրությամբ երկլեզու հավաստագիր, որում կնշվի պատվաստման օրը և պատվաստանյութի անվանումը։

Այսօր Վրաստան է առաքվել Covid-19-ի՝ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43,2 հազար դոզա։ Պատվաստումները կսկսվեն մարտի 15-ից հանրապետության 82 հատուկ ընտրված բժշկական հաստատություններում: Համաձայն ազգային ծրագրի՝ առաջին հերթին Վրաստանում պատվաստվելու են առողջապահական աշխատողները, ովքեր վերջին 120 օրվա ընթացքում կոկորդի հիվանդությամբ չեն հիվանդացել: Ըստ նախնական տվյալների՝ երկրում նրանք 54 հազարն են:

Առաջիկա շաբաթներին երկիրը կներմուծի նաև գերմանական և ամերիկյան համատեղ արտադրության Pfizer-BioNTech պատվաստանյութը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում