Արտաքին 5 տարի առաջ - 18:28 13-03-2021

ԲԺԻՇԿԸ ԹՎԱՐԿԵԼ Է ԱՅՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՔԱՂՑԿԵՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ

Թե որ վիրուսներ կարող են ուռուցքածին լինել, այդ մասին խոսել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վիրուսային քաղցկեղաբանության լաբորատորիայի գլխավոր գիտական ​​խորհրդատու Բլոխին Վլադիմիր Գուրցևիչը:

Ըստ նրա՝ մինչ օրս հայտնի է յոթ վիրուս, որոնք որոշ հանգամանքներում կարող են քաղցկեղի պատճառ դառնալ :

«Հաճախ դրանք առկա են մարդկանց մեծամասնության մարմիններում: Որպես կանոն, մարդը նրանց հետ գոյակցում է ամբողջ կյանքում, և նրանք չարորակ հիվանդություններ չեն առաջացնում », - պարզաբանել է բժիշկը:

Գուրցևիչը թվարկել, թե որ վիրուսները կարող են առաջացնել քաղցկեղի որոշակի տեսակներ.

- Հեպատիտ B վիրուս - լյարդի քաղցկեղ,

- Հեպատիտ C վիրուս - լյարդի քաղցկեղ,

- Մարդու հերպեսի վիրուսի 8-րդ տեսակ - Կապոշիի սարկոման, որոշ լիմֆոմաներ,

- Էպշտեյն-Բարրի վիրուս - Հոջկինի լիմֆոմա, ոչ Հոջկինի լիմֆոմաներ, քիթ-կոկորդի քաղցկեղ,

- Մարդու պապիլոմավիրուսներ. այս վիրուսների որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի, բերանի, կոկորդի քաղցկեղ,

- Մերկելի բջջային պոլիոմավիրուս - Մերկելի սարկոման,

- Մարդու T- լիմֆոտրոպ վիրուս - T- բջջային լեյկոզ, T- բջջային լիմֆոմա:

Ինչպես ընդգծել է պրոֆեսորը, չարորակ ուռուցքը վիրուսով վարակվելուց անմիջապես հետո չի հայտնվում, այլ միայն երկար ժամանակ հետո, որը կարող է տևել 3-5-ից 15-20 տարի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում