Ներքին 5 տարի առաջ - 14:14 12-03-2021

ԶԱԽԱՐՈՎԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 15-18-ը, կրում են պլանային բնույթ և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:

«Սովորաբար զորավարժություններ անցկացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունները նախապես հաղորդվում են շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով` այդ զորավարժությունները, ինչպես ասացի, պլանային բնույթ են կրում՝ ուղղված զորքերի մարտական ​​պատրաստվածության կատարելագործմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծելում»,- ասել է դիվանագետը:

Չորեքշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարեց առաջիկա զորավարժությունների մասին, որոնց մասնակցելու է 10,000 զինծառայող:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում