Ներքին 5 տարի առաջ - 13:55 12-03-2021

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մարտի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սահմանդարական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ:

Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստկամություն են հայտնել նպաստել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի միջև բարեկամական կապերի զարգացմանն ու հետագա խորացմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում