Ներքին 5 տարի առաջ - 12:00 12-03-2021

27 ՆՈՐ ՎԱԳՈՆ ՈՒ 2 ՆՈՐ ԳՆԱՑՔ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ հետ, համաձայն որի` 2021թ. ձեռք է բերվելու միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացման համար նախատեսված նոր շարժակազմը:

Ինչպես հայտնում են ՀԿԵ-ից, պայմանագրի շրջանակում Հայաստան են մատակարարվելու 27 ուղևորատար վագոններ, որոնք սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: Դրանցից 16-ը կուպե վագոններ են, 5-ը` ննջավագոններ, 6-ը` պլացքարտ:

Հոլդինգը ՀԿԵ-ին կմատակարարի նաևերկու երկվագոնանոց ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքներ: Նմանատիպ գնացքները Հայաստանում բավականին արդյունավետ շահագործվում են 2017-2018 թթ.: Նոր ուղևորատար վագոնները բերվելու են 2021թ. մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:

Ընկերությունը հայտնում է, որ նոր շարժակազմը «Տրանսմաշխոլդինգի» ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է տեղադրել վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով ու USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կկիրառվի հատուկ գունային գամմա:

ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով և էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:

Հայաստան մատակարարվող շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև կարող է շահագործվել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան