Ներքին 5 տարի առաջ - 11:24 12-03-2021

«ՄՏԱԾԵՑԻ, ՈՐ ՄԵԶ ՈՂՋ-ՈՂՋ ԱՅՐԵԼՈՒ ԵՆ»․ ՄԱՐԱԼ ՆԱՋԱՐՅԱՆ

Լիբանանահայ Մարալ Նաջարյանն Ադրբեջանում մոտ 4 ամիս գերությունից հետո վերադարձել է Բեյրութ ու պատմել Շուշիից գերեվարվելու, գերության մեջ անցկացրած օրերի մասին:

Մարալի խոսքով՝ գերեվարվել է Շուշի հասնելուց հետո, որտեղ իրեն և տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանին անմիջապես շրջապատել են, վերցրել իրերը, խոստացել՝ եթե խնդիր չլինի, բաց կթողնեն: Նրանք, սակայն, տեսել են տաքսու վարորդ Վիգենի՝ կամավորականի հագուստով նկարները, եզրակացրել են, թե «ահաբեկիչ են»։

«Վիգենին ծեծեցին, հետո մեզ նստեցրին ջիպի մեջ։ Մեքենայում գազի բալոններ կային, դռներն ու պատուհանները փակեցին։ Իմ աչքերը բաց էին, Վիգենի աչքերը՝ փակ։ Մտածեցի, որ մեզ ողջ-ողջ այրելու են։ Շատ վախեցա այդ ժամանակ, հույս չունեի, որ ողջ կմնամ։ Բայց աղոթում էի, ասում էի` Աստված, ինձ ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ»,- պատմել է Մարալը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով