Ներքին 5 տարի առաջ - 10:00 12-03-2021

ՄԻՆՉ ՄԱՐՏԻ 19-Ն ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԳԵՏ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրառում է կատարել՝ ադրադառնալով իշխող ուժի շտապողականությանը՝ Արտակ Դավթյանին րոպե առաջ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում:

«Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ Օնիկ Գասպարյանին «պաշտոնից ազատելուց» նրանք ղեկավարվեցին «5+3» բանաձեւով (ինչքան էլ դրա հետ համաձայն լինեմ կամ չլինեմ), ուստի՝ իրենց «խրախճանքը» պետք է առնվազն մինչեւ մարտի 20-ը հետաձգեն:

Ինչ է ենթադրում «5+3» բանաձեւը.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Հանրապետության նախագահն այսօր՝ մարտի 11-ին, առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։

Նույն օրը ստացվեցին վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:

Այնուհետեւ՝ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Հետեւաբար՝ «5+3» բանաձեւով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 20-ին եւ մինչ մարտի 19-ն Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված»,- գրում է Գոհար Մելոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով