Ներքին 5 տարի առաջ - 19:45 11-03-2021

ԾԵԾԿՌՏՈՒՔ ԴԱՆԻԵԼ ԻՈՆԻՍՅԱՆԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։

Առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։

«Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ՝ Դ. Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։

Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը»,- գրել է «Փաստինֆո»-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի