Ներքին 5 տարի առաջ - 10:00 11-03-2021

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 6 ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆ Է ՈՒՂԵԿՑԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը մարտի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյուն է ուղեկցել Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններում և Շուշի-Ջիվանի երթուղով։ Այս մասին գրված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկում և հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։

ՌԴ պաշտպանական գերատեսչության հավաստմամբ, շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է։

2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1.623 հեկտար տարածք, 508 կմ ճանապարհ, 1.577 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայնաբերվել և վնասազերծվել է 25.154 պայթյունավտանգ առարկա։

«Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր և օգնում են վերականգնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի մասին տեղեկությունները համակարգելու նպատակով մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան