Ներքին 5 տարի առաջ - 09:30 11-03-2021

ՄԱՐԱԼ ՆԱՋԱՐՅԱՆԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ Է՝ ՏԱՆԸ

Երեկ Լիբանանի կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով գերեվարվել էր Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության հաջորդ օրը: Այդ օրը Մարալն իր ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի հետ Բերձոր էր գնացել՝ վերցնելու այնտեղ մնացած իր և քրոջ՝ Անի Նաջարյանի իրերը։

Բերձորը վերջին վայրն էր, որտեղ տեսել էին Մարալին ու Վիգենին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երկուսին էլ թշնամին պատանդ է վերցվել: Անի Նաջարյանը, ով այժմ Երևանում է, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ քույրն արդեն Բեյրութում է՝ տանը, ու ինքը խոսել է նրա հետ։

«Աստված մեր աղոթքը լսեց։ Հուսամ՝ մեր բոլոր եղբայրները կվերադառնան։ Բոլորի ընտանիքներին համբերություն կմաղթեմ։ Բոլոր մեզ օգնողների վարձքը կատար»,- ասել է Անի Նաջարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան