Ներքին 5 տարի առաջ - 23:00 10-03-2021

7 ՕՐ, 24 ԺԱՄ ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ. ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Առաջին լրատվական»-ի եթերում, անդրադառնալով պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման գործընթացին, հայտարարեց, որ գործընթացն արագ տեմպով է ընթանում, վերջին 2-3 ամիսներին իրականացվել է 2.028 նույնականացում:

Նախարարի պնդմամբ, փոքրաթիվ փորձանմուշներ կան, որոնք մեկ անգամ փորձաքննության ենթարկվելուց հետո ևս մեկ անգամ հետազոտվելու կարիք ունեն, քանի որ դեռ չեն նույնականացվել: Ըստ նախարարի՝180 ծնող սպասում է նույնականացման:

«7 օր, 24 ժամ անցկացվում են հետազոտություններ: Ձգձգման պատճառներ չկան: Պրոցեսը երկար չի տևելու. երևէ թե այս ամսվա ընթացքում արդեն իսկ մի քանի անգամ կրկնակի փորձարկումների արդյունքում շատ փոքրաթիվ նմուշներ ենք ունենալու, որոնք որևէ կերպ հնարավոր չի լինի հետազոտության ենթարկել»,- ասել է նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով